10:51  ,  26 հունիսի, 2020

Կլոպն Անգլիայի չեմպիոն դարձած առաջին գերմանացի մարզիչն է

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը յուրահատուկ նվաճման հեղինակ է դարձել:

53-ամյա մասնագետը դարձել է առաջին գերմանացի մարզիչը, որին հաջողվել է դառնալ Անգլիայի Պրեմյեր լիգայի չեմպիոն:

Յուրգեն Կլոպը «Լիվերպուլի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնում է 2015 թվականից:

Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի 2019/20 մրցաշրջանի ավարտից 7 տուր առաջ «Լիվերպուլը» հռչակվել է չեմպիոն՝ երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիից» ունենալով 23 միավորի առավելություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում