09:41  ,  26 հունիսի, 2020

«Լիվերպուլ». Այսօր մենք պատմություն ենք կերտում

Անգլիայի նորընծա չեմպիոն «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել Պրեմյեր լիգայի չեմպիոն հռչակվելու կապակցությամբ:

«Այսօր մենք պատմություն ենք կերտում»,- տեսանյութը վերնագրել է «Լիվերպուլը»:

«Լիվերպուլը» վերջին անգամ Անգլիայի չեմպիոն հռչակվել էր 1989/90 մրցաշրջանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում