01:11  ,  26 հունիսի, 2020

«Մանչեսթեր Սիթին» պարտվեց, «Լիվերպուլը»՝ Անգլիայի չեմպիոն (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 31-րդ տուրում մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը զբաղեցնող «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում ուժերը չափեց Լոնդոնի «Չելսիի» հետ: Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը պարտություն կրեց 1:2 հաշվով:

«Չելսիի» կազմից գոլերի հեղինակ դարձան ամերիկացի կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչը և բրազիլացի կիսապաշտպան Վիլիանը: Մանչեսթերյան ակումբի միակ գոլը խփեց բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն:

Այսպիսով, Պրեմյեր լիգայի 2019/20 մրցաշրջանի չեմպիոն հռչակվեց «Լիվերպուլը», որը 23 միավորով գերազանցում է «Մանչեսթեր Սիթիին»:

«Լիվերպուլը» վերջին անգամ Անգլիայի չեմպիոն հռչակվել էր 1989/90 մրցաշրջանում:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնություն, 31-րդ տուր

«Չելսի» - «Մանչեսթեր Սիթի»՝ 2:1

Կրիստիան Պուլիշիչ, 36, Վիլիան, 78 (11մ) - Կևին դե Բրույնե, 55

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով