18:15  ,  25 հունիսի, 2020

«Բորուսիան» հայտարարեց նոր ձեռքբերման մասին

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի բելգիացի պաշտպան Տոմաս Մենյեն կարիերան կշարունակի Դորտմունդի «Բորուսիայում», տեղեկացնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը:

28-ամյա Մենյեն դորտմունդյան ակումբի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր: «Բորուսիան» Մենյեին ձեռք է բերել անվճար, քանի որ բելգիացի պաշտպանի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված էր մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ:

Տոմաս Մենյեն ՊՍԺ էր տեղափոխվել 2016 թվականին բելգիական «Բրյուգեից»: Ֆրանսիական ակումբի կազմում 28-ամյա պաշտպանը մասնակցել է 84 հանդիպման, խփել 8 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում