16:51  ,  25 հունիսի, 2020

«Բարսելոնայի» նախկին պաշտպանը վնասվածքի պատճառով կավարտի կարիերան

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ժերեմի Մաթյեն, որն այժմ հանդես է գալիս Լիսաբոնի «Սպորտինգում», կավարտի կարիերան, տեղեկացնում է Record-ը:

36-ամյա ֆւոտբոլիստը թիմի մարզումներից մեկի ընթացքում ծանր վնասվածք է ստացել, ինչի ապաքինման համար կպահանջվի շուրջ 6 ամիս:

Ֆրանսիացի պաշտպանը որոշում է ընդունել ավարտել կարիերան, ինչի մասին կհայտարարի առաջիկա օրերի ընթացքում:

Մաթյեն «Բարսելոնայում» հանդես է եկել 2014-2017 թվականներին, այնուհետև տեղափոխվել է «Սպորտինգ», որտեղ հանդես է գալիս մինչ օրս: Պորտուգալական թիմի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս