15:46  ,  25 հունիսի, 2020

Զիդան. Ռամոսը պետք է կարիերան ավարտի «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ թիմի ավագ, իսպանացի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը պետք է կարիերան ավարտի Արքայական ակումբում:

«Ռամոսի տեղն այս ակումբում է: Նա շատ երկար ժամանակ է, ինչ հանդես է գալիս «Ռեալում» և պետք է կարիերան ավարտի այստեղ:

Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի Ռամոսը նոր պայմանագիր կնքի ակումբի հետ և ավարտի կարիերան այստեղ»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

35-ամյա Սերխիո Ռամոսը «Ռեալում» հանդես է գալիս 2005 թվականից: Իսպանացի պաշտպանն ակումբի կազմում մասնակցել է 448 հանդիպման՝ դառնալով 67 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English