16:20  ,  25 հունիսի, 2020

«Բարսելոնան» հետաքրքրված է «Տոտենհեմի» ֆուտբոլիստով, որը կոնֆլիկտ ունի Մոուրինյոյի հետ

Լոնդոնի «Տոտենհեմի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Տանգայ Ն՛Դոմբելեն կարող է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ ակումբից, տեղեկացնում է Get French Football News-ը:

23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են կատալոնական «Բարսելոնան» ու Փարիզի ՊՍԺ-ն:

Նշվում է, որ Ն՛Դոմբելեն կոնֆլիկտ ունի «Տոտենհեմի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ, որը դժգոհ է ֆրանսիացի կիսապաշտպանի աշխատանքից:

Ն՛Դոմբելեի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիս: Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 27 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում