01:11  ,  25 հունիսի, 2020

«Լիվերպուլը» խոշոր հաշվով հաղթանակ տարավ և արդեն այս տուրում կարող է ճանաչվել չեմպիոն (տեսանյութ)

Անգլիայի Պրեմյեր լիգայի 31-րդ տուրում փոխչեմպիոն «Լիվերպուլը» «Էնֆիլդ» ստադիոնում ընդունեց «Քրիսթալ Փելեսին»: Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հաղթանակ տարավ խոշոր՝ 4:0 հաշվով:

Խաղի հաշիվը 23-րդ րոպեին բացեց անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը: 44-րդ րոպեին եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը կրկնապատկեց իր թիմի առավելությունը: 55-րդ րոպեին բրազիլացի կիսապաշտպան Ֆաբինյոն խփեց «Լիվերպուլի» երրորդ գոլն, իսկ 69-րդ րոպեին սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն ամրագրեց վերջնական հաշիվը՝ 4:0:

Եթե 31-րդ տուրի «Չելսիի» դեմ խաղում երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթին» չհաղթի «Չելսիին», ապա «Լիվերպուլն» արդեն հունիսի 25-ին կճանաչվի Անգլիայի չեմպիոն:

«Լիվերպուլը» Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակում ունի 86 միավոր և երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիին» գերազանցում է 23 միավորով:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնություն, 31-րդ տուր

«Լիվերպուլ» - «Քրիսթալ Փելաս»՝ 4:0

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, 23, Մոհամեդ Սալահ, 44, Ֆաբինյո, 55, Սադիո Մանե, 69

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով