23:30  ,  24 հունիսի, 2020

«Ինտերը» միավորներ կորցրեց (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 27-րդ տուրում Անտոնիո Կոնտեի գլխավորած «Ինտերը» «Սան Սիրո» ստադիոնում ընդունեց «Սասուոլոյին»: Լարված պայքարում թիմերը չկարողացան պարզել հաղթողին: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 3:3 հաշվով:

Խաղի հաշիվը չորրորդ րոպեին բացեց «Սասուոլոյի» իտալացի հարձակվող Ֆրանչեսկո Կապուտոն: 41-րդ րոպեին 11 մետրանոցից հաշիվը հավասարեցրեց բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն: Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում «Ինտերին» առաջ մղեց իտալացի պաշտպան Կրիստիանո Բիրագին: 81-րդ րոպեին «Սասուոլոյի» իտալացի հարձակվող Դոմինիկո Բեռարդին հաշիվը դարձրեց 2:2: 86-րդ րոպեին իսպանացի կիսապաշտպան Բորխա Վալերոն խփեց «Ինտերի» երրորդ գոլը: 3 րոպե անց հյուրերի իտալացի պաշտպան Ջանջակոմո Մանյանին փրկեց իր թիմին պարտությունից՝ հաշիվը դարձնելով 3:3:

«Ինտերն» այժմ ունի 58 միավոր և Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է: «Սասուոլոն» 33 միավորով 12-րդն է:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իտալիայի առաջնություն, 27-րդ տուր

«Ինտեր» - «Սասուոլո»՝ 3:3

Ռոմելու Լուկակու, 41 (11մ), Կրիստիանո Բիրագի, 45+1, Բորխա Վալերո, 86 - Ֆրանչեսկո Կապուտո, 4, Դոմինիկո Բեռարդի, 81, Ջանջակոմո Մանյանի, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով