23:02  ,  24 հունիսի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդի» ու «Էվերտոնի» հաղթանակները (տեսանյութ)

Անգլիայի Պրեմյեր լիգայի 31-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում ուժերը չափեց «Շեֆիլդի» հետ, իսկ «Էվերտոնը» հյուրընկալվեց «Նորվիչին»:

Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» խոշոր՝ 3:0 հաշվով հաղթանակ տարավ: Իր հաշվին հեթ-տրիկ ձևակերպեց ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսիալը:

«Մանչեսթեր Յունայթեդն» այժմ ունի 49 միավոր և 5-րդն է մրցաշարային աղյուսակում: «Շեֆիլդը» 44 միավորով 8-րդ տեղում է:

Կառլո Անչելոտիի գլխավորած «Էվերտոնը» հանդիպման 55-րդ րոպեին անգլիացի պաշտպան Մայքլ Քինի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթանակ տարավ «Նորվիչի» նկատմամբ:

«Էվերտոնը» հիմա ունի 41 միավոր և մրցաշարային աղյուսակի 10-րդ տեղում է: «Նորվիչը» 26 միավորով հետնապահն է:

Անգլիայի առաջնություն, 31-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Շեֆիլդ»՝ 3:0 (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Անտոնի Մարսիալ, 7, 44, 74 

«Նորվիչ» - «Էվերտոն»՝ 0:1 (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մայքլ Քին, 55

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով