10:18  ,  25 հունիսի, 2020

Ագուերոն վիրահատության է ենթարկվել, նրա համար մրցաշրջանն ավարտված է (ֆոտո)

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն ընթացիկ մրցաշրջանում այլևս դուրս չի գա խաղադաշտ, տեղեկացնում է The Guardian-ը:

Հունիսի 24-ին 32-ամյա հարձակվողը ծնկի վիրահատության է ենթարկվել Բարսելոնայում:

«Ամեն ինչ բարեհաջող է անցել: Շուտով կսկսեմ վերականգնման փուլը»,- վիրահատությունից հետո Ինստագրամի իր պաշտոնական էջում գրել է Ագուերոն՝ տեղադրելով լուսանկար հիվանդասենյակից:

Հիշեցնենք, որ Ագուերոն վնասվածք էր ստացել Պրեմյեր լիգայի 30-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի» - «Բարնլի» հանդիպման առաջին խաղակեսի վերջնամասում մրցակցի պաշտպաններից մեկի հետ բախման արդյունքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում