18:33  ,  24 հունիսի, 2020

Պորյեն Գեթժիին հուշել է Նուրմագոմեդովին հաղթելու միակ եղանակը

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում ամերիկացի մարզիկ Դասթին Պորյեն խոսել է թեթև քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի և ժամանակավոր չեմպիոն, ամերիկացի Ջասթին Գեթժիի սպասվող մենամարտի մասին:

«Մենամարտի արդյունքը կախված կլինի նրանից, թե ինչ աշխատանք կկատարի Գեթժին ոտքերով: Եթե նա կարողանա հեռու մնալ ցանցից և մենամարտը պահել կենտրոնում, ապա շատ լուրջ խնդիրներ կստեղծի Նուրմագոմեդովի համար: 

Ես իմ փորձից գիտեմ, որ եթե Խաբիբին հաջողվի Գեթժիին մոտեցնել ցանցին և հայտնվել նրա հետևում, ապա շատ դժվար կլինի խուսափել պարտությունից»,- Պորյեի խոսքը փոխանցում է MMA Fighting-ը:

Հիշեցնենք, որ Դասթին Պորյեն և Խաբիբ Նուրմագոմեդովը մենամարտել են 2019 թվականի սեպտեմբերին: Ռուսաստանցի մարզիկը հաղթանակ է տարել խեղդող հնարքով:

Նախնական տեղեկություններով՝ Ջասթին Գեթժիի և Խաբիբ Նուրմագոմեդովի մենամարտը տեղի կունենա ընթացիկ տարվա սեպտեմբերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս