16:48  ,  24 հունիսի, 2020

Պեդրոն և «Ռոման» վերջնական համաձայնության են եկել

Լոնդոնի «Չելսիի» իսպանացի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը մարզական կարիերան կշարունակի իտալական «Ռոմայում», տեղեկացնում է La Gazzeta dello Sport-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ կողմերն արդեն վերջնական համաձայնության են եկել: Օգոստոսին Պեդրոն երկու տարվա պայմանագիր կկնքի «Ռոմայի» հետ: Սպասվում է, որ Պեդրոյի աշխատավարձը «Ռոմայում» կկազմի տարեկան 3,5 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Պեդրոն «Չելսիի» հետ մասնակցել է 20 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Պեդրոն 2015-ին է «Բարսելոնայից» 27 միլիոն եվրոյով տեղափոխվել «Չելսի»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English