16:04  ,  24 հունիսի, 2020

Շնորհակալ եմ, որ կաս. Մեսիի կնոջ շնորհավորանքը ամուսնուն (ֆոտո)

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին հունիսի 24-ին նշում է ծննդյան 33-րդ տարեդարձը:

Արգենտինացի ֆուտբոլիստին ծննդյան տարեդարձի կապակցությամբ Ինստագրամի իր պաշտոնական էջում շնորհավորել է Մեսիի կինը՝ Անտոնելա Ռակուզոն:

«Շնորհավոր տարեդարձդ, իմ կյանքի սեր: Մենք կնշենք այսօր, վաղը և միշտ: Շնորհակալ եմ, որ կաս: Սիրում եմ քեզ»,- գրել է Անտոնելան՝ կից տեղադրելով իր և Մեսիի լուսանկարը:

View this post on Instagram

A post shared by Antonela Roccuzzo (@antonelaroccuzzo) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում