10:51  ,  24 հունիսի, 2020

Լիոնել Մեսիի յուրահատուկ նվաճումը

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» տնային խաղում նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթանակ տարավ «Աթլետիկ Բիլբաոյի» նկատմամբ:

«Բարսելոնայի» միակ ու հաղթական գոլը հանդիպման 71-րդ րոպեին թիմի առաջատար Լիոնել Մեսիի կատարած փոխանցումից հետո խփեց խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը:

Լիոնել Մեսիի համար «Աթլետիկի» դեմ խաղում կատարած գոլային փոխանցումը 250-րդն էր «Բարսելոնայի» կազմում: Ակումբային բոլոր մրցաշարերում 33-ամյա հարձակվողը խփել է 699 գոլ:

«Աթլետիկին» հաղթելուց հետո «Բարսելոնան» 68 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է: Երկրորդ տեղում «Ռեալն» է, որը 1 հանդիպում պակաս է անցկացրել և ունի 65 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում