01:10  ,  24 հունիսի, 2020

«Տոտենհեմ» - «Վեստ Հեմ»՝ 2:0 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 31-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմն» ընդունեց «Վեստ Հեմին»: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով:

Հյուրերի չեխ կիսապաշտպան Թոմաշ Սոուչեկը գրավեց սեփական դարպասը 64-րդ րոպեին:

Վերջնամասում դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը:

«Տոտենհեմը» 45 միավորով 7-րդ տեղում է: «Վեստ Հեմը» 17-րդն է՝ 27 միավոր:

Անգլիայի առաջնություն, 31-րդ տուր

«Տոտենհեմ» - «Վեստ Հեմ»՝ 2:0 (տեսանյութ)

Թոմաշ Սոուչեկ, 64, ինքնագոլ, Հարի Քեյն, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում