23:31  ,  23 հունիսի, 2020

Միլիկի եւ Լոսանոյի գոլերը հաղթանակ բերեցին «Նապոլիին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 27-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալվեց «Վերոնային» եւ առավելության հասավ 2:0 հաշվով: «Նապոլիին» հաղթանակ բերեցին հարձակվողներ, լեհ Արկադիուշ Միլիկի եւ մեքսիկացի Իրվին Լոսանոյի գոլերը:

«Նապոլին» 42 միավորով 6-րդ տեղում է եւ 3 միավոր է հետ մեկ հանդիպում քիչ անցկացրած «Ռոմայից»:

«Վերոնան» 8-րդն է՝ 38 միավոր:

Իտալիայի առաջնություն, 27-րդ տուր

«Վերոնա» - «Նապոլի»՝ 0:2 (տեսանյութ)

Արկադիուշ Միլիկ, 38, Իրվին Լոսանո, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով