23:24  ,  23 հունիսի, 2020

Մադրիդի «Աթլետիկոն» ուժեղ էր «Լեւանտեից» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» արտագնա խաղում մրցեց «Լեւանտեի» հետ: Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը հաղթանակ տարավ մրցակցի ինքնագոլի շնորհիվ՝ 1:0:

«Աթլետիկոն» 55 միավորով երրորդն է եւ 2 միավոր առաջ է չորրորդ տեղում ընթացող «Սեւիլիայից»: «Լեւանտեն» 11-րդն է՝ 38 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 31-րդ տուր

«Լեւանտե» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 0:1 (տեսանյութ)

Բրունո Գոնսալես, 15, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում