22:57  ,  23 հունիսի, 2020

«Լեսթեր Սիթին» չհաղթեց տանը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 31-րդ տուրում մրցանակային տեղի համար պայքարող «Լեսթեր Սիթին» տանը մրցեց «Բրայթոնի» հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով: Դարպասի գրավում չգրանցվեց:

14-րդ րոպեին հյուրերը ստացան 11 մետրանոցի իրավունք, սակայն «Լեսթեր Սիթիի» դանիացի դարպասապահ Կասպեր Շմեյխելը փրկեց իր թիմին գոլից: 

«Լեսթեր Սիթին» 55 միավորով երրորդ տեղում է, «Բրայթոնն» ունի 33 միավոր եւ 15-րդն է:

Անգլիայի առաջնություն, 31-րդ տուր

«Լեսթեր Սիթի» - «Բրայթոն»՝ 0:0 (տեսանյութ)

Չիրացրած 11մ՝ Նիլ Մոպե («Լեսթեր Սիթի»), 14

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում