17:14  ,  23 հունիսի, 2020

Ջոկովիչը, Չորիչը, Տրոիցկին ու Դիմիտրովը վարակվել են կորոնավիրուսով

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը վարակվել է կորոնավիրուսով: Այդ մասին հայտնել է սերբ թենիսիստը:

Կորոնավիրուս է ախտորոշվել նաեւ թենիսիստներ Բորնա Չորիչի, Վիկտոր Տրոիցկու եւ Գրիգոր Դիմիտրովի մոտ: Նրանք մասնակցել էին Ջոկովիչի կազմակերպած ցուցադրական մրցաշարին, որն անցկացվել էր առանց որեւէ սահմանափակման, հանդիսականների ներկայությամբ:

Թվիթերում արված հայտարարությունում Ջոկովիչը նշել է, որ կինն ու երեխաները վարակված չեն: Ջոկովիչը երկու շաբաթ կմնա ինքնամեկուսացած: Հինգ օր հետո դարձյալ թեստ կհանձնի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում