15:15  ,  23 հունիսի, 2020

Մաքգրեգորի թիմակիցը հերթական անգամ ծաղրել է Նուրմագոմեդովին (ֆոտո)

Խառը մենամարտերի 2 քաշային կարգում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի թիմակից Դիլոն Դենիսը ծաղրել է թեթև քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովին:

Դենիսն Ինստագրամի իր էջում տեղադրել է ջակուզիում Նուրմագոմեդովի և նրա ընկերների հայտնի լուսանկարը և նշել, որ այդ լուսանկարը պետք է լինի UFC 4 խաղի սկավառակի շապիկին:

Ավելի վաղ Դիլոն Դենիսը, նույն լուսանկարը տեղադրելով, ակնարկել էր, որ Նուրմագոմեդովն ունի ոչ ավանդական սեռական կողմնորոշում:

View this post on Instagram

A post shared by @dillondanis on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English