23:28  ,  22 հունիսի, 2020

«Միլանը» խոշոր հաշվով հաղթանակ տարավ, «Սևիլիան» ու «Վիլյառեալը» չորոշեցին հաղթողին (տեսանյութ, ֆոտո)

Իտալիայի առաջնության 27-րդ տուրում «Միլանն» արտագնա խաղում ուժերը չափեց «Լեչեի» հետ, իսկ իսպանական Լա Լիգայի 31-րդ տուրում «Վիլյառեալն» ընդունեց «Սևիլիային»:

Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորությամբ «Միլանը» խոշոր՝ 4:1 հաշվով հաղթանակ տարավ «Լեչեի» նկատմամբ: Միլանյան թիմի կազմից գոլերի հեղինակ դարձան իսպանացի կիսապաշտպան Սամուել Կաստիլյեխոն, իտալացի կիսապաշտպան Ջակոմո Բոնավենտուրան, խորվաթ հարձակվող Անտե Ռեբիչը և պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն: «Լեչեի» միակ գոլը 11 մետրանոցից խփեց իտալացի կիսապաշտպան Մարկո Մանկոզուն:

«Լեչեին» հաղթելուց հետո «Միլանն» ունի 39 միավոր և մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղում է: «Լեչեն» 25 միավորով 18-րդ տեղում է:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իտալիայի առաջնություն, 27-րդ տուր

«Լեչե» - «Միլան»՝ 1:4

Մարկո Մանկոզու, 54 - Սամուել Կաստիլյեխո, 26, Ջակոմո Բոնավենտուրա, 55, Անտե Ռեբիչ, 57, Ռաֆայել Լեաու, 72

Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի՝ «Վիլյառեալ» - «Սևիլիա» խաղում թիմերը չկարողացան որոշել հաղթողին, հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2 հաշվով:

«Վիլյառեալի» կազմից գոլերի հեղինակ դարձան իսպանացի հարձակվող Պակո Ալկասերն ու իսպանացի պաշտպան Պաու Տորեսը: «Սևիլիայից» աչքի ընկան իսպանացի պաշտպան Սերխիո Էսկուդերոն և իսպանացի հարձակվող Մունիր Էլ-Հադադին:

Այժմ «Սևիլիան» 53 միավորով Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է, իսկ «Վիլյառեալը» 48 միավորով 6-րդն է:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանիայի առաջնություն, 31-րդ տուր

«Վիլյառեալ» - «Սևիլիա»՝ 2:2

Պակո Ալկասեր, 18, Պաու Տորես, 45+4 - Սերխիո էսկուդերո, 39, Մունիր Էլ-Հադադի, 63

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով