12:40  ,  22 հունիսի, 2020

Կլոպ. Իսկական պայքարի ականատես եղանք

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Պրեմյեր լիգայի 30-րդ տուրի «Էվերտոնի» դեմ հանդիպման արդյունքը:

«Իսկական պայքարի ականատես եղանք: 2 թիմն էլ ամեն ինչ արեց հաղթանակի հասնելու համար: Մենք ավելի շատ էինք վերահսկում գնդակը, սակայն մրցակցին հաջողվում էր ավելի վտանգավոր պահեր ստեղծել»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ «Էվերտոն» - «Լիվերպուլ» հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքի՝ 0:0 հաշվով:

30-րդ տուրից հետո «Լիվերպուլը» 83 միավորով կշարունակի գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Էվերտոնը» ունի 38 միավոր և 12-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում