09:15  ,  22 հունիսի, 2020

«Լիվերպուլի» յուրահատուկ նվաճումը

Անգլիայի Պրեմյեր լիգայի 30-րդ տուրում փոխչեմպիոն «Լիվերպուլը» հյուրընկալվել էր «Էվերտոնին»: Թիմերը չէին կարողացել պարզել հաղթողին, հանդիպումն ավարտվել էր գոլազուրկ ոչ ոքի՝ 0:0 հաշվով:

Այս հանդիպումը «Լիվերպուլի» համար դարձավ բոլոր ակումբային մրցաշարերում «Էվերտոնի» դեմ 22-րդ անըդնմեջ հանդիպումը, որում ակումբը չի պարտվում: 

Յուրգեն Կլոպի գլխավորությամբ «Լիվերպուլը» կրկնեց ակումբի 1981-1992 թվականներին սահմանած ռեկորդը՝ 22 անընդմեջ հանդիպում «Աստոն Վիլայի» դեմ առանց պարտության:

30-րդ տուրից հետո «Լիվերպուլը» 83 միավորով կշարունակի գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Էվերտոնը» ունի 38 միավոր և 12-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English