01:40  ,  22 հունիսի, 2020

Լուկակուի և Մարտինեսի գոլերը հաղթանակ պարգևեցին «Ինտերին» (տեսանյութ, ֆոտո)

Իտալիայի առաջնության 25-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Սան Սիրո» ստադիոնում ընդունել էր «Սամպդորիային»: 

Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2:1 հաշվով: «Ինտերի» կազմից գոլերի հեղինակ դարձան բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն և արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը: «Սամպդորիայի» միակ գոլը խփեց նորվեգացի կիսապաշտպան Մորտեն Տորսբին:

Այժմ «Ինտերն» ունի 57 միավոր և մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է: «Սամպդորիան» 26 միավորով զբաղեցնում է 16-րդ տեղը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իտալիայի առաջնություն, 25-րդ տուր

«Ինտեր» - «Սամպդորիա»՝ 2:1

Ռոմելու Լուկակու, 10, Լաուտարո Մարտինես, 33 - Մորտեն Տորսբի, 52

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով