22:27  ,  21 հունիսի, 2020

«Բարսելոնան» ցանկանում է «Աթլետիկոյի» հետ տնային հանդիպումն անցկացնել հանդիսականների ներկայությամբ

Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի կենտրոնական՝ «Բարսելոնա» - «Աթլետիկո Մադրիդ» հանդիպումը կարող է անցկացվել հանդիսականների ներկայությամբ, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնի դռները ֆանատների առաջ բացելու թույլտվություն ստանալու նպատակով առաջիկա օրերին կդիմի քաղաքային իշխանություններին:

«Բարսելոնան» մտադիր է 100 հազար հնարավորից վաճառքի հանել «Աթլետիկոյի» դեմ խաղի 35 հազար տոմս, որպեսզի ստադիոնում ֆանատները հնարավորինս հեռու լինեն միմյանցից և պահպանեն հակահամաճարակային կանոնները:

Նշենք, որ «Բարսելոնա» - «Աթլետիկո Մադրիդ» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս