21:33  ,  21 հունիսի, 2020

«Արարատ» - «Ալաշկերտ»՝ 1:3 (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 24-րդ տուրում Երևանի «Արարատն» ընդունել էր «Ալաշկերտին»: Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 3:1 հաշվով:

«Ալաշկերտի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Գլիշիչը, աչքի ընկավ նաև Ռիստո Միտրևսկին, իսկ «Արարատի» միակ գոլը խփեց Իվան Սպիչկան:

«Ալաշկերտն» այժմ ունի 40 միավոր և երրորդն է մրցաշարային աղյուսակում: «Արարատը» 33 միավորով 6-րդ տեղում է:

Հայաստանի առաջնություն, 24-րդ տուր

«Արարատ» - «Ալաշկերտ»՝ 1:3

Իվան Սպիչկա, 35 -  Ալեքսանդր Գլիշիչ, 43, 68, Ռիստո Միտրևսկի, 45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում