21:15  ,  21 հունիսի, 2020

«Չելսիի» կամային հաղթանակը (տեսանյութ)

Անգլիայի Պրեմյեր լիգայի 30-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվել էր «Աստոն Վիլային»: 

Խավի հաշիվը 43-րդ րոպեին բացեց «Աստոն Վիլայի» անգլիացի պաշտպան Կարտնի Հոսը: 60-րդ րոպեին «Չելսիի» ամերիկացի կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչը խփեց պատասխան գոլը: 2 րոպե անց ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն խփեց հյուրերի հաղթական գոլը:

«Չելսին» այժմ ունի 51 միավոր և մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է: «Աստոն Վիլան» ունի 26 միավոր և նախավերջին՝ 19-րդ տեղում է:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պրեմյեր լիգա, 30-րդ տուր

«Աստոն Վիլա» - «Չելսի»՝ 1:2

Կարտնի Հոս, 43 - Կրիստիան Պուլիշիչ, 60, Օլիվյե Ժիրու, 62

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում