23:27  ,  20 հունիսի, 2020

Ա Սերիան վերսկսվեց «Տորինո» - «Պարմա» ոչ ոքիով (տեսանյութ)

Իտալիայի առաջնության վերսկսումից հետո առաջին խաղում մրցեցին «Տորինոն» ու «Պարման»։ 25-րդ տուրից մնացած դիմակայությունն ավարտվեց ոչ ոքի՝ 1։1։

«Տորինոն» ավելի մոտ էր հաղթանակին, սակայն երկրորդ խաղակեսում իտալացի հարձակվող Անդրեա Բելոտին չկարողացավ արդյունավետ իրացնել 11 մետրանոցը։

«Պարման» 36 միավորով 7-րդն է, «Տորինոն» ունի 28 միավոր եւ 15-րդն է։

Իտալիայի առաջնություն, 25-րդ տուր

«Տորինո» - «Պարմա»՝ 1։1 (տեսանյութ)

Նիկոլա Նկուլու, 15 - Յուրայ Կուցկա, 31

Չիրացրած 11մ՝ Անդրեա Բելոտի («Տորինո»), 48

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում