22:31  ,  20 հունիսի, 2020

«Վուլվերհեմփթոնը» հաղթեց եւ հավասարվեց «Մանչեսթեր Յունայթեդին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 30-րդ տուրի խաղում «Վուլվերհեմփթոնը» Լոնդոնի «Օլիմպիական» ստադիոնում մրցեց «Վեստ Հեմի» հետ եւ հաղթանակ տարավ 2։0 հաշվով։

Հյուրերի կազմում աչքի ընկան հարձակվողներ, մեքսիկացի Ռաուլ Խիմենեսը եւ պորտուգալացի Պեդրու Նետուն։

«Վուլվերհեմփթոնը» 46 միավորով հավասարվեց 5-րդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդին» եւ 6-րդն է։ «Վեստ Հեմը» 17-րդն է՝ 27 միավոր։

Անգլիայի առաջնություն, 30-րդ տուր

«Վեստ Հեմ» - «Վուլվերհեմփթոն»՝ 0։2 (տեսանյութ)

Ռաուլ Խիմենես, 73, Պեդրու Նետու, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով