22:06  ,  15 մարտի, 2012

Իվիցա Օլիչը պայմանագիր է կնքել «Վոլֆսբուրգի» հետ

Խորվաթիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Իվիցա Օլիչն ընթացիկ մրցաշրջանի վերջում կտեղափոխվի գերմանական «Վոլֆսբուրգ», հաղորդում է Goal.com-ը:

32-ամյա ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագիր է կնքել Ֆելիքս Մագատի գլխավորած թիմի հետ:

Վերջին շրջանում Օլիչը հազվադեպ է հայտնվում «Բավարիայի» մեկնարկային կազմում: Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում 21 հանդիպում է անցկացրել մյունխենյան ակումբի կազմում եւ դարձել է երկու գոլի հեղինակ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով