10:15  ,  20 հունիսի, 2020

«Ռոստովի» ֆանատներն աջակցել են թիմին 1:10 հաշվով պարտությունից հետո

Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմյեր լիգայի 23-րդ տուրի «Սոչի» - «Ռոստով» հանդիպումից հետո «Ռոստովի» ֆանատներն աջակցել են թիմի ֆուտբոլիստներին:

«Լավագույն երկրպագուները դիմավորում են մեզ «Սոչիի» դեմ խաղից հետո: Շնորհակալություն աջակցության համար»,- գրել է «Ռոստովի» մամուլի ծառայությունը՝ կից տեղադրելով տեսանյութ, թե ինչպես են ֆանատները դիմավորում թիմին:

Հիշեցնենք, որ «Ռոստովը» պարտություն է կրել 1:10 հաշվով: Հիմնական թիմում կորոնավիրուսի բռնկման պատճառով հանդիպմանը մասնակցել էին «Ռոստովի» 16-19 տարեկան պատանեկան ֆուտբոլիստները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում