01:11  ,  20 հունիսի, 2020

«Տոտենհեմն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթողին չպարզեցին (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 30-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» հյուրընկալեց «Մանչեսթեր Յունայթեդին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1

Հաշիվը 27-րդ րոպեին բացեց «Տոտենհեմի» հոլանդացի հարձակվող Սթիվեն Բերգվեյնը։ 80-րդ րոպեին «Տոտենհեմի» տուգանային հրապարակում հյուրերի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի նկատմամբ կանոնները խախտեց դաշտի տերերի անգլիացի պաշտպան Էրիկ Դայերը եւ 11 մետրանոցն արդյունավետ իրացրեց պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը։

«Մանչեսթեր Յունայթեդը» 46 միավորով 5-րդն է, «Տոտենհեմն» ունի 42 միավոր եւ 8-րդն է։

Անգլիայի առաջնություն, 30-րդ տուր

«Տոտենհեմ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1։1 (տեսանյութ)

Սթիվեն Բերգվեյն, 27 - Բրունու Ֆերնանդեշ, 81, 11

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով