19:44  ,  19 հունիսի, 2020

«Տոտենհեմի» ստադիոնը պատրաստ է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղին

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով մարտի 10-ին դադարեցված Անգլիայի առաջնության վերսկսումից հետո Լոնդոնի «Տոտենհեմի» ստադիոնը առանց հանդիսականների կընդունի առաջին հանդիպումը՝ Պրեմյեր լիգայի 30-րդ տուրում հունիսի 19-ին ընդունելով «Մանչեսթեր Յունայթեդին»։

«Տոտենհեմի» մամուլի ծառայությունը ներկայացրել է, թե ինչպես են ստադիոնը պատրաստել խաղին։

«Մենք գնում ենք խաղալու դատարկ ստադիոնում, բայց այն լեցուն կլինի ձեր սիրով եւ աջակցությամբ»,- դիմելով երկրպագուներին՝ ասել է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։

Պրեմյեր լիգայի 29 տուրերից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 45 միավորով մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է: «Տոտենհեմը» 8-րդն է՝ 41 միավորով:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:15-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում