12:07  ,  19 հունիսի, 2020

«Տոտենհեմ» - «Մանչեսթեր Յունայթեդ». Բուքմեյքերների կարծիքը

Անգլիայի Պրեմյեր լիգայի 30-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» հունիսի 19-ին կընդունի «Մանչեսթեր Յունայթեդին»:

Բուքմեյքերները հանդիպման ֆավորիտ համարում են մանչեսթերյան ակումբին, որի հաղթանակը ստացել է 2.45 գործակիցը: Ոչ ոքին ստացել է 3.40, «Տոտենհեմի» հաղթանակը՝ 2.90 գործակիցը:

Պրեմյեր լիգայի 29 տուրերից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 45 միավորով մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է: «Տոտենհեմը» 8-րդն է՝ 41 միավորով:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:15-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում