22:41  ,  18 հունիսի, 2020

Լուգանսկի «Զարյան» ցանկանում է պայմանագիր կնքել Արթուր Միրանյանի հետ

Լուգանսկի «Զարյան» ցանկանում է պայմանագիր կնքել Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանի հետ, հաղորդում է Sport.ua-ն՝ հղում անելով zarya.lg.ua-ին։

Ուկրաինական ակումբն արդեն առաջարկ է արել 24-ամյա ֆուտբոլիստին, որը անցած ամիս Երեւանի «Փյունիկից» հեռանալուց հետո ունի ազատ գործակալի կարգավիճակ։

Ուկրաինայի եւ Հայաստանի քաղաքացիություններ ունեցող Արթուր Միրանյանը Դոնեցկի «Շախտյորի» սան է։ Ուկրաինական ակումբի երիտասարդական թիմում հանդես է եկել 2012-2014 թվականներին։ 2014-2015-ին Արթուր Միրանյանը խաղացել է «Վարդարում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում