01:16  ,  18 հունիսի, 2020

«Մանչեսթեր Սիթի» - «Արսենալ»՝ 3։0 (տեսանյութ)

Անգլիայի Պրեմյեր լիգայի 28-րդ տուրի խաղում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» ստադիոնում ընդունեց Լոնդոնի «Արսենալին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 3։0 հաշվով։

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում հաշիվը բացեց անգլիացի հարձակվող Ռահիմ Ստերլինգը։

49-րդ րոպեին «Արսենալի» բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիսը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները ալժիրցի հարձակվող Ռիյադ Մահրեզի դեմ եւ ստացավ կարմիր քարտ։ 11 մետրանոցն արդյունավետ իրացրեց բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն։ Ավելացված ժամանակում աչքի ընկավ անգլիացի կիսապաշտպան Ֆիլիպ Ֆոդենը։

«Մանչեսթեր Սիթին» 60 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Լիվերպուլից» հետ է 22 միավոր։ «Արսենալը» 9-րդն է՝ 40 միավոր։

Անգլիայի առաջնություն, 28-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Արսենալ»՝ 3։0 (տեսանյութ)

Ռահիմ Ստերլինգ, 45+2, Կեւին Դե Բրույնե, 51, 11մ, Ֆիլիպ Ֆոդեն, 90+1

Հեռացում՝ Դավիդ Լուիս («Արսենալ»), 49

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում