00:24  ,  18 հունիսի, 2020

Դորտմունդի «Բորուսիան» պարտվեց, «ՌԲ Լայպցիգը» խաղաց ոչ ոքի (տեսանյութ)

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 32-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» տանը մրցեց «Մայնցի» հետ եւ պարտություն կրեց 0։2 հաշվով։ «Բորուսիան» 66 միավորով երկրորդ տեղում է։

«ՌԲ Լայպցիգն» ընդունեց «Դյուսելդորֆին» եւ հաղթանակը բաց թողեց ավելացված ժամանակում՝ 2։2։ «ՌԲ Լայպցիգը» երրորդ տեղում է եւ 3 միավոր է հետ «Բորուսիայից»։

«Հոֆենհայմը» հյուրընկալվելիս 3։1 հաշվով հաղթանակ տարավ «Աուգսբուրգի» նկատմամբ եւ 46 միավորով 7-րդն է։ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը հայտավորված չէր «Հոֆենհայմի» կազմում։

Գերմանիայի առաջնություն, 32-րդ տուր

«Բորուսիա Դորտմունդ» - «Մայնց»՝ 0։2 (տեսանյութ)

Ժոնատան Բուրկարդտ, 33, Ժան-Ֆիլիպ Մատետա, 49, 11մ

«ՌԲ Լայպցիգ» - «Ֆորտունա Դյուսելդորֆ»՝ 2։2 (տեսանյութ)

Կեւին Կամպլ, 60, Տիմո Վերներ, 63 - Սթիվեն Սկրիբսկի, 87, Անդրե Հոֆման, 90+2

«Բայեր» - «Քյոլն»՝ 3։1

Սվեն Բենդեր, 7, Կայ Հավերց, 39, Մուսա Դիաբի, 83 - Սեբաստիան Բորնաու, 59

«Աուգսբուրգ» - «Հոֆենհայմ»՝ 1։3 (տեսանյութ)

Ռուբեն Վարգաս, 69 - Մունաս Դաբուր, 59, 62, Իլա Բեբու, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում