21:49  ,  17 հունիսի, 2020

ՈւԵՖԱ․ ՉԼ-ի եւ ԵԼ-ի խաղերում կկատարվի 5 փոփոխություն

ՈւԵՖԱ-ի Գործադիր կոմիտեն թույլատրել է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի մնացած հանդիպումներում կատարել հինգ խաղացողների փոփոխություններ։ Հաջորդ մրցաշրջանում դարձյալ կթույլատրվի առավելագույնը երեք փոփոխություն, հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ որոշվել է մրցաշարերն ավարտին հասցնել օգոստոսին առանց երկրպագուների։ Երկու մրցաշարերի մնացած փուլերի վիճակահանությունը կանցկացվի հուլիսի 10-ին։

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի դեռ չանցկացված հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 7-8-ին։

Քառորդ եզրափակիչից սկսած զույգերը կանցկացնեն մեկական հանդիպում չեզոք խաղադաշտում։  

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլը 8 թիմերի մասնակցությամբ կանցկացվի օգոստոսի 12-23-ը Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում:

Եվրոպայի լիգայի եզրափակիչ փուլը 8 թիմերի մասնակցությամբ կընդունեն Գերմանիայի Քյոլն, Դույսբուրգ, Դյուսելդորֆ եւ Գելզենկիրխեն քաղաքները օգոստոսի 10-ից 21-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով