21:10  ,  17 հունիսի, 2020

Եվրո-2020․ 12 քաղաքներն էլ վերահաստատել են խաղերն ընդունելու պարտավորվածությունը

ՈւԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի նիստում վերահաստատվել են Եվրո-2020-ն ընդունող քաղաքները։ Մրցավայրի փոփոխություն չի լինի։ 12 քաղաքներն էլ վերահաստատել են իրենց պարտավորվածությունը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Մրցաշարը կանցկացվի 2021թ․ հունիսի 11-ից հուլիսի 11-ը Լոնդոնում, Դուբլինում, Գլազգոյում, Մյունխենում, Հռոմում, Կոպենհագենում, Բիլբաոյում, Բուդաբեշտում, Բաքվում, Բուխարեստում, Ամստերդամում, Սանկտ Պետերբուրգում։

Մրցաշարը կբացվի հունիսի 11-ին Հռոմի «Օլիմպիական» ստադիոնում Իտալիա - Թուրքիա խաղով։ Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 11-ին Լոնդոնում։

Եվրո-2020-ը պետք է անցկացվեր հունիսի 12-ից հուլիսի 12-ը, սակայն մեկ տարով հետաձգվեց կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով