17:38  ,  17 հունիսի, 2020

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանությունը՝ հուլիսի 10-ին

ՈւԵՖԱ-ն ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանությունը կանցկացվի հուլիսի 10-ին, հաղորդում է L’Équipe-ը։

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլը «ութի եզրափակիչ» ձեւաչափով կանցկացվի օգոստոսի 12-23-ը Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում։ Այդ մասին հայտնել է ՈւԵՖԱ նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։

Քառորդ եզրափակիչ արդեն դուրս են եկել Մադրիդի «Աթլետիկոն», իտալական «Ատալանտան», Փարիզի ՊՍԺ-ն եւ գերմանական «ՌԲ Լայպցիգը»։

1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումներից դեռ չեն անցկացվել «Յուվենտուս» - «Լիոն», «Բարսելոնա» - «Նապոլի», «Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ», «Բավարիա» - «Չելսի» խաղերը, որոնք նախատեսված է անցկացնել օգոստոսի 7-8-ին։

Չեմպիոնների լիգայի մրցաշրջանը դադարեցվել է մարտին կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում