12:17  ,  17 հունիսի, 2020

ՈւԵՖԱ-ն հունիսի 17-ին որոշում կընդունի Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի վերսկսման վերաբերյալ

ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն հունիսի 17-ին և 18-ին կանցկացնի կազմակերպության գործադիր կոմիտեի նիստ, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Նիստի օրակարգում ընդգրկված են կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված եվրագավաթային մրցաշարերի վերսկսման, Եվրո-2021-ի նախապատրաստական աշխատանքների, 2022 թվականի աշխարհի առաջնության նախապատրաստական աշխատանքների և պանդեմիայի հետևանքով ակումբների ֆինանսական կորուստների վերաբերյալ հարցեր:

Սպասվում է, որ հունիսի 17-ի երեկոյան ՈւԵՖԱ-ն պաշտոնապես կհայտարարի Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի վերսկսման ժամկետը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի մնացած բոլոր հանդիպումները կանցկացվեն Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում, իսկ Եվրոպայի լիգայի հանդիպումները՝ Գերմանիայի քաղաքներից մեկում: Եվրոպայի Սուպերգավաթը կվիճարկվի Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English