11:45  ,  17 հունիսի, 2020

«Բավարիայի» պաշտպանը Բունդեսլիգայի պատմության նոր ռեկորդ է սահմանել

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 32-րդ տուրի «Վերդեր» - «Բավարիա» խաղում մյունխենյան ակումբի կանադացի պաշտպան Ալֆոնսո Դևիսը Բունդեսլիգայի պատմության նոր ռեկորդ է սահմանել:

Առաջին խաղակեսում Դևիսը խաղային դրվագներից մեկում զարգացրել է 36.51 կմ/ժ արագություն՝ դառնալով 2011 թվականից հետո Բունդեսլիգայի ամենաարագ ֆուտբոլիստը:

Դևիսը գերազանցել է Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Աչրաֆ Հակիմիի ցուցանիշը, որը նախկինում զարգացրել էր 36.49 կմ/ժ արագություն:

2011 թվականից հետո Բունդեսլիգայի ամենաարագ ֆուտբոլիստները՝

  1. Ալֆոնսո Դևիս (36.51 կմ/ժ)
  2. Աչրաֆ Հակիմի (36.49 կմ/ժ)
  3. Ռաբի Մատոնդո (35.97 կմ/ժ)
  4. Կինգսլի Էհիզիբու (35.85 կմ/ժ)
  5. Կինգսլի Կուման (35.66 կմ/ժ)
  6. Ջերի Սեն-Ժյուստ (35.60 կմ/ժ)
  7. Ֆաբիան Ջոնսոն (35.50 կմ/ժ)
  8. Պյեր-Էմերիկ Օբամեյանգ (35.44 կմ/ժ)
  9. Շերալդո Բեկեր (35.43 կմ/ժ)
  10. Լուկաս Կլյունտեր (35.40 կմ/ժ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում