Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» տանը մրցեց հետնապահ «Լեգանեսի» հետ։ Էնրիկե Սետիենի գլխավորած թիմին 2։0 հաշվով հաղթանակ բերեցին հարձակվողներ Անսու Ֆատիի եւ Լիոնել Մեսիի գոլերը։
«Բարսելոնան» 64 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալի» նկատմամբ, որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Լեգանեսը» վերջինն է՝ 23 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 29-րդ տուր
«Բարսելոնա» - «Լեգանես»՝ 2։0 (տեսանյութ)
Անսու Ֆատի, 42, Լիոնել Մեսի, 69, 11մ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում