22:52  ,  16 հունիսի, 2020

US Open-ը կանցկացվի առանց հանդիսականների

Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունը կանցկացվի նախատեսված ժամկետում, սակայն առանց հանդիսականների։ Այդ մասին հայտնել է Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն։ Մրցաշարը տեղի կունենա օգոստոսի 31-ից սեպտեմբերի 13-ը Նյու Յորք քաղաքում։

«Կազմակերպիչները կձեռնարկեն անվտանգության ոչ սովորական միջոցառումներ, որպեսզի խաղացողներն ու աշխատակիցները լինեն պաշտպանված։ Կանցկացվի կորոնավիրուսային թեստավորում, մշտական ախտահանում։ Հանդերձարանները կընդլայնվեն, կկազմակերպվեն խաղացողների կեցավայրեր, կառանձնացվի տրասնպորտ»,- գրել է Կուոմոն Թվիթերում։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դիտարկվում էր US Open-ի չեղարկումը կամ հետաձգումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում