Իսպանիայի առաջնությունում մեկնարկեց 29-րդ տուրը։ «Սեւիլիան» հյուրընկալվեց «Լեւանտեին» եւ բաց թողեց հաղթանակը վերջին րոպեներին։
46-րդ րոպեին հոլանդացի հարձակվող Լյուկ դե Յոնգն օգտագործեց Իսպանիան ներկայացնող հարձակող Մունիրի փոխանցումը եւ գրավեց «Լեւանտեի» դարպասը։
Դաշտի տերերը խուսափեցին պարտությունից «Սեւիլիայի» բրազիլացի պաշտպան Դիեգո Կառլոսի ինքնագոլի շնորհիվ 87-րդ րոպեին։
«Սեւիլիան» 51 միավորով երրորդն է։ «Լեւանտեն» 12-րդ տեղում է՝ 35 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 29-րդ տուր
«Լեւանտե» - «Սեւիլիա»՝ 1։1 (տեսանյութ)
Դիեգո Կառլոս, 87, ինքնագոլ - Լյուկ դե Յոնգ, 46
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում