21:45  ,  15 հունիսի, 2020

Իտալիայի Ա Սերիայի հաջորդ մրցաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 12-ին

Ֆուտբոլի Իտալիայի Ա Սերիայի առաջնության հաջորդ մրցաշրջանը նախատեսվում է սկսել սեպտեմբերի 12-ին, հաղորդում է Sport Italia-ն։

Երկու մրցաշրջանների միջեւ ընդմիջումը կլինի 6 շաբաթ։ Իտալիայի ընթացիկ առաջնությունը նախատեսված է ավարտել օգոստոսի 2-ին։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված Իտալիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 20-ին։

Հերթական տրանսֆերային փուլի մեկնարկն Իտալիայում կտրվի սեպտեմբերի 1-ին։ Պատուհանը կփակվի հոկտեմբերի 5-ին։

Նախկինում ամառային տրանսֆերային պատուհանն Իտալիայում բաց էր լինում հուլիսի 1-ից սեպտեմբերի 2-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով