ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքի հռչակավոր շախմատային ակումբի կազմակերպած արագ շախմատի Clutch Chess International առցանց մրցաշարի հաղթողի կոչումը նվաճել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը։
Նորվեգացի գրոսմայստերը եզրափակիչում մրցել է ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ եւ հաղթել է 9,5։8,5 հաշվով։
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 6։12 հաշվով պարտվել էր Մագնուս Կարլսենին։
Մրցանակային հիմնադրամը 265 հազար դոլար էր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում