23:24  ,  14 հունիսի, 2020

Պրիմերա․ «Ռեալի» գեղեցիկ հաղթանակը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» ակումբային մարզաբազայի Դի Ստեֆանոյի անվան մարզադաշտում ընդունեց «Էյբարին» եւ առավելության հասավ 3։1 հաշվով։ 

Արդեն չորրորդ րոպեին խաղի հաշիվը բացեց գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը, 30-րդ րոպեին աչքի ընկավ թիմի ավագ, իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը, որին գոլային փոխանցում կատարեց բելգիացի հարձակվող Էդեն Ազարը։ 37-րդ րոպեին բրազիլացի պաշտպան Մարսելոն գրավեց մրցակցի դարպասը։

Երկրորդ խաղակեսում հյուրերը կարողացան կրճատել հաշվի տարբերությունը։

Ֆրանսիացի Զինեդին Զիդանը 200-րդ հանդիպումն անցկացրեց «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում։ 

«Ռեալը» 59 միավորով երկրորդ տեղում է եւ 2 միավոր հետ է առաջատար «Բարսելոնայից»։ «Էյբարը» 16-րդն է՝ 27 միավոր։ 

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով հանդիպումները մինչեւ մրցաշրջանի ավարտն անցկացվում են առանց հանդիսականների։

Իսպանիայի առաջնություն, 28-րդ տուր

«Ռեալ» - «Էյբար»՝ 3։1 (տեսանյութ)

Տոնի Կրոս, 4, Սերխիո Ռամոս, 30, Մարսելո, 37 – Պեդրո Բիգաս, 60

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով