20:21  ,  13 հունիսի, 2020

«Գանձասար-Կապանն» ուժեղ էր «Փյունիկից»

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրում «Գանձասար-Կապանն» ընդունեց «Փյունիկին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Բուրկինա Ֆասոն ներկայացնող կիսապաշտպան Կարիմ Նիկիեման 56-րդ րոպեին խփեց դաշտի տերերի հաղթական գոլը։

«Փյունիկը» 23 միավորով նախավերջինն է, «Գանձասար-Կապանը» վերջինն է՝ 21 միավոր։

Հայաստանի առաջնություն, 22-րդ տուր

«Գանձասար-Կապան» - «Փյունիկ»՝ 1։0

Կարիմ Նիկիեմա, 56

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում